News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա նմանատիպ առաջին դեպքը չէր: Դեռ անցյալ տարվա կեսերից Դիլիջանի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ:

Մասնավորապես, նույն օրը` անցած տարվա օգոստոսի 11-ին,մտել էին Դիլիջանի Գետափնյա փողոցի մի շենքի երկու բնակարան. մեկից տարել էին մեկ միլիոն դրամ ու ոսկյա զարդեր, մյուսից` 1500 դոլար և 250 հազար դրամ: Նոյեմբերի 8-ին գողություն էր եղել նաև նույն շենքի մեկ այլ բնակարանից. տարել էին 1,1 միլիոն դրամ: Տարբեր օրերի Դիլիջանի մեկ այլ հասցեից տարել էին ոսկյա զարդեր ու խմիչք, մի չգործող հյուրանոցից գողացել էին ջեռուցման կաթսա, էլեկտրական սղոց և օդամղիչ, դեղատնից թռցրել էին 160 հազար դրամ, իսկ հունվարի 29-ին Թեղուտում մի տնից տարել էին ոսկյա զարդեր: Մինչ այդ էլ, սեպտեմբերի 18-ին, Հաղարծին գյուղի մի տնից տարել էին բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք և այլ տեխնիկա:

Այն, որ հիշյալ բոլոր հափշտակությունները կատարվել էին նույն հանցավոր խմբի կողմից, պետք է հիմնավորվեր ավելի ուշ` մայիսի 9-ին: Գողությունների հայտնի հանգամանքներն ի մի բերելու և ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվեց, որ դրանք կատարել են յոթ երիտասարդներ, վեցը` Հաղարծին գյուղի, մեկը` Իջևան քաղաքի բնակիչ: Այդ օրը նաև ձերբակալվեց խմբի իջևանցի անդամը:

Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները։

Հետագա միջոցառումներով ի հայտ եկան նոր հանգամանքներ: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև ոստիկանության Իջևանի բաժնում: Պարզվեց, որ Գետահովիտ գյուղի մի տնից մեկ ջեռուցման կաթսան, մեկ հեռուստացույցը և հոսանքի մեկ կարգավորիչը նույնպես գողացել էին այս խմբի անդամները: Նրանց խղճին էր նաև նոյեմբերի 15-ին Հաղարծին գյուղի մի տնից օղի թորելու սարքի և էլեկտրական գործիքների գողությունը։

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի…
Հնդկաստանի արգելոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուտարախանդում 7 անտառային հրդեհ է գրանցվել...
Վայոց ձորում բախվել են «Porsche Cayenne»-ն ու «Lada Priora»-ն. կա վիրավոր
Վթարի հետևանքով «Porsche»-ի վարորդ Ա. Մարգարյանը մարմնական...
Նորատուսում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում
Պարզվել է, որ Նորատուս բնակավայր մայրուղի 35 «Անդ Մարիամ» ՍՊԸ-ին...
Արագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական…
Բաղրամյան պողոտայից ձերբակալված քաղաքացիներին կալանքի միջնորդություն դեռևս չի ներկայացվել. փաստաբան
Հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայից ձերբակալված 28 քաղաքացիներին դեռևս կալանքի միջնորդություն չի ներկայացվել. ազատ է արձակվել նրանցից մեկը... 
Ամենաշատ