News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ թվարկելով արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ։

Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ, մասնավորապես՝

  1. Այս ու մնացած բոլոր որոշումներն այդպես էլ չընդունվեցին հանրային քննարկումների արդյունքում, այլ՝ նախագիծը մշակվեց ու շրջանառվեց գաղտագողի կերպով՝ խախտելով ներառականության ու ժողովրդավարության թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ միջազգային սկզբունքները: Մեր հասարակական ճնշման ներքո մարտին մի քանի օր քննարկումների իմիտացիա արեցին որոշ խմբերի հետ, բայց անհատ արցախցիների հետ կայացած այդ հանդիպումները շատ հեռու էին ներառականությունից:

Ավելին, իշխանությունները լրիվությամբ անտեսեցին նաև Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչների շարունակական պատրաստակամությունն՝ աջակցելու ծրագրի մշակման աշխատանքներին:

  1. Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, իսկ ավելի ճիշտ` մի շարք հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է:
  2. Հաստատված ծրագիրը սկզբունքային խնդիրներ ունի ընտրված մոտեցումների առումով, որոնք չեն լուծելու ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի թեմայի պահպանման հարցը, ո՛չ տեղահանված անձանց մեծամասնության մարդասիրական խնդիրները, ո՛չ էլ ՀՀ ժողովրդագրական խնդիրները: Ավելի մանրամասն կարծիքս կհայտնեմ առաջիկա օրերին, երբ հասցնեմ ավելի խորությամբ ուսումնասիրել ու վերլուծել հրապարակված նյութերը»:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ…
Նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց. Ալեն Սիմոնյանի գրառումը
Զավեշտն այն է, որ Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018-ի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը LEGO կոնստրուկտոր ա...
Կան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները ղարաբաղցիներին վարկերը դուրս գրելու արդյունքում. ԿԲ նախագահ
Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70%-ը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների...
Monumentwatch.org-ի արձագանքը Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում…
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով...
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ