News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

120 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ կոչով եւ կառավարությունից պահանջել անվերապահորեն չեղարկել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հայտարարությունում ասվում է, որ օրենքը դարձել է ժողովրդի նկատմամբ կառավարության բռնության, վախեցնելու եւ երկրին դավաճանելու խորհրդանիշը, տեղեկացրել է SOVA-ն։

«Վրաստանում պուտինյան կանոնները հաստատելու փորձը դավաճանություն է մեր բոլոր նախնիների եւ հայրենակիցների հանդեպ, որոնք պայքարել եւ պայքարում են Վրաստանի «ռուսացման» դեմ ավելի քան երկու հարյուր տարի։

Մինչ միջազգային հանրության կողմից դատապարտման արժանացած օրինագծի օրենք դառնալը՝ մնում է նախագահի վետոն, որը խորհրդարանը չպետք է հաղթահարի։ Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ վրացի ժողովուրդը չի ընդունի ռուսական օրենքներ, բռնի կառավարում եւ անջատում արեւմտյան աշխարհից։

Մենք լիովին կիսում ենք Վրաստանի նախագահի դիրքորոշումը այդ օրենքի բարելավման անհնարինության մասին եւ Եվրահանձնաժողովի հայտարարությունը, որի համաձայն՝ օրենքը պետք է հետ կանչվի։ Օրենքն արդեն պարզապես իրավաբանական տեքստ չէ, այլ դարձել է ժողովրդի նկատմամբ իշխանության բռնության, վախեցնելու եւ երկրին դավաճանելու խորհրդանիշ։

Այդ բռնության զսպման եւ արեւմտյան վեկտորի փոփոխության իրավաբանական հետեւանքը կդառնան անհատական ֆինանսական պատժամիջոցները, որոնք կդրվեն նրանց վրա, ովքեր անձնական շահը վեր կդասեն երկրի սահմանադրությունից եւ իրենց ընտանիքների անդամներից։

Վրացի ժողովրդի կամքը անսասան է։ Մեր նավն ուղեւորվում է Եվրոպա։ Կրկնում ենք եւս մեկ անգամ. կառավարությունը պետք է  անվերապահորեն հետ կանչի այդ օրենքը։ Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,- նշվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Մայիսի 27-ին Վրաստանի խորհրդարանը կսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա վետոն վերացնելու ընթացակարգը
Վետոյի վերացումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահին՝ ստորագրության...
Վրաստանի խորհրդարանում մտադիր են հաղթահարել նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ
Մտադիր են հաղթահարել նախագահի վետոն...
Մենք պետք է խաղաղ ճանապարհով պատրաստվենք ընտրություններին. Վրաստանի նախագահ
Նրանք պետք է պարզեն, թե ինչպիսին է լինելու Վրաստանի ընտրությունը ընտրություններում...
Ամենաշատ