News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Անցած գիշեր ապօրինի ձերբակալվածների ընկերները հանդես են եկել հայտարարությամբ։

«Երեկ երեկոյան Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Ազատազեն» կազմակերպության համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գեւորգյանին եւ եւս չորս մեր ընկերների՝ հրազենի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման եւ տեղափոխման  կասկածանքով։

Անհեթեթ է ձերբակալման հիմնավորումը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը միշտ եղել է օրինական հիմքով զենք ունենալու, կարգավորման եւ իմացության քարոզչության ակտիվիստներից մեկը։

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին եւ ընկերներին, մենք կձեռնարկենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքները պաշտպանելու համար»,- նշվել է հայտարարությունում։

Ձերբակալվածների անունները.

Իշխան Գեւորգյան

Հրաչյա Թովմասյան

Հարի Ավագյան

Անդրանիկ Եղոյան

Հայկ Մեսրոպյան

Ձերբակալվածներին պաշտպանող փաստաբանները.

Տարոն Բաղդասարյան

Վարազդատ Հարությունյան

Հիշեցնենք, որ մինչ այդ ձերբակալվածների պաշտպանությունը հանդես էր եկել հայտարարությամբ պաշտպանյալների անօրինական ազատազրկման մասին։ https://news.am/arm/news/823332.html.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ