News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի խաղաղօվկիանոսյան տարածքի իշխանությունները երեքշաբթի  երկօրյա պարետային ժամ և հավաքների արգելք հայտարարեցին՝ ընդարձակ արշիպելագում բռնի անկարգություններից հետո, որտեղ տասնամյակներ շարունակ լարվածություն է տիրում անկախության ձգտող բնիկ Կանակ բնակչության և գաղութատերերի ժառանգների միջև, ովքեր ցանկանում են մնալ Ֆրանսիայի կազմում, ասվում է AR-ի հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ոստիկանական ուժեր են ուղարկվում կղզի, որը երկար ժամանակ ծառայել է որպես բանտային գաղութ, և այժմ գտնվում է ֆրանսիական ռազմաբազան: Նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է 82 մարդ, վիրավորվել՝ 54 ոստիկան ու ժանդարմ։ Օդանավակայանը փակվել է, տասնյակ չվերթներ՝ չեղարկվել։

Անկախության կողմնակից «Կալեդոնիայի միություն» կուսակցության նախագահ Դանիել Գոան կոչ է արել հանգստություն պահպանել, սակայն ասել է, որ բողոքի ցույցերը «ցույց են տալիս մեր երիտասարդության վճռականությունը՝ այլևս թույլ չտալու Ֆրանսիային կառավարել իրենց»:

Գոան նաև դատապարտել է թալանը, որը «խայտառակում է մեզ և ոչ մի կերպ չի ծառայում մեր գործին և մեր պայքարին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ