News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից NEWS.am-ին հայտնում են՝ ապրիլի 30-ին պարոն Կուպմանը կայցելի Հայաստան։ Նրա այցը տեղի է ունենում  ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինեու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը:

Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կառավարության անդամներին, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Միաժամանակ պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագիրի մեկնարկի մասին, որը միտված է  բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։

Մայիսի 1-ին և 2-ին Յան Կոոպմանը կլինի Վրաստանում՝ քննարկելու ԵՄ-Վրաստան համագործակցությունը, ներառյալ Վրաստանի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի հետ կապված 9 քայլերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին։ Նա հանդիպումներ կունենա նաև խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ներդրումային գործընկերների հետ։ Պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի մեկնարկը՝ որոնք միտված են օգնելու վերականգնել Վրաստանի ոռոգման ցանցը, խթանել ներդրումներ վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների ուղղությամբ և աջակցել տեղական արժույթով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:

Մայիսի 3-ին և 4-ին պարոն Կոոպմանը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը` ներառյալ տարածաշրջանային միակցվածությանն ու  վերականգնվող էներգիային առնչվող հարցեր՝ Ադրբեջանում նոյեմբերին հյուրընկալվող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովին ընդառաջ։ Նա կհանդիպի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ դրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին, ինչպես նաև արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևին։

Գլխավոր տնօրենը ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ միասին կհայտարարի Ադրբեջանում հակաականային գործողություններին ուղղված  «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մեկնարկը, որը միտված է օգնելու լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, ականների վտանգի մասին իրազեկումը և աջակցությունը տուժածներին: Միաժամանակ, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին գլխավոր տնօրենը մեկնարկ կտա միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական ընդգրկման բարելավմանը միտված ԵՄ աջակցության ծրագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը օգնություն է խնդրում Եվրամիությունից
Հայաստանում Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետևանքով...
Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը
Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման...
Եվրոպական երկրները սահմանափակել են Հունգարիայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը
Իր հերթին, Բելգիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչն ասել է, որ Հունգարիայի փոխարեն, որը պետք է դառնար Բեռնի ակումբի ժամանակավոր նախագահը, այդ պարտականությունները կստանձնի Դանիան՝ չպատճառաբանելով այս որոշումը...
ԵՄ-ը հաստատել է Ռուսաստանից եւ Բելառուսից ցորենի ներմուծման «արգելիչ տուրքերը»
ԵՄ Խորհուրդը հաստատել է արգելիչ տուրքերը...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է ստեղծել պաշտպանական համաձայնագրերի գլոբալ ցանց
Սպառնալիքների թիվն ավելանում է. Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ