News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Բերքաբերում ոստիկանական զորքներ են բերել, իմ տեղեկություններով, ականազերծման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հիմա ականները հանում ենք, որ ի՞նչ անենք, թուրքին բերենք ստեղ ցեղասպանություն անի՞: Ադրբեջանը մի հատ ական հանե՞լ ա իրա սահմանից, չի հանել: Իրա սահմանի բոլոր ականներն ու պաշտպանական գծերը կան, սա սահմանազատում, սահմանագծում չի:

Մեր զինվորը կամ ականազերծողը, հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու ռազմական ոստիկանությունը կարո՞ղ են անցնել Ադրբեջանում տենց բաներ անել: Իսկ սրանք ստեղ իրանց տեր են զգում արդեն: Իրանք զիջում չեն անում, քայլ քայլ առաջ են ուզում գան»,-ասաց պատգամավորը:

«Իշխանություններն ամեն կերպ դրան նպաստում են, բացառված չէ, որ եկեղեցու մոտ հասած զինվորը վաղը մտնի և դիվերսիոն գործողություն անի, ահաբեկի, գողություն անի, ինչ ուզի կանի: Պաշտպանական գիծ չկա, ական չկա, մի հատ փշալար կա»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ իշխանությունները  ոստիկանական մեծաթիվ ուժերով ժողովրդին պահում են, որ տեղյակ չլինեն, թե ի՞նչ է կատարվում: Նա հիշեց, որ մի քանի օր առաջ, երբ առանց համարանիշների մեքենան Կիրանցի կողքի ճանապարհով փորձում էր անցնել, գյուղացիները հետաքրքրվում էին, թե ի՞նչ մեքենա է, ոստիկանական ուժեր եկան և  ուժի կիրառմամբ փորձում էին բացել ճանապարհը:

«Ծեծեցին, ջարդեցին մանկահասակ երեխաներին, կանանց, ծերերին: Մի քանի հոգու մեքենայից հանեցին, չգիտենք՝ ի՞նչ մարդիկ են: Մեկն ասում ա՝ թուրք են, մեկն ասում ա՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ցանկացած պարագայում, ժողովուրդը որևէ տեղեկություն չունի, մարդկանց խաբել են, բերել հասցրել մի կետի, երբ չգիտեն, թե կես ժամ հետո ինչ է կատարվելու: Մարդիկ մտածում  են, որ էլի ոստիկանների բերելու են իրենց ծեծեն, ջարդեն, թուքրին ու ադրբեջանցուն էլ բերեն գյուղում կանգնացնեն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ