News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. ««ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության` մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները և հայկական տարածքների հանձնումը թշնամուն, մանավանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ և նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։

Տավուշում սկսված ժողովրդական ընդվզումն անցած օրերին տարածվեց Հայաստանի ողջ տարածքով՝ անմասն չթողնելով որևէ մարզ կամ համայնք։ Հայաստանի քաղաքացիներն ամենուրեք իրենց բողոքն են հայտնում երկրի տարածքների հանձման դեմ՝ հստակորեն գիտակցելով, որ Տավուշում վարչախմբի կողմից իրականացվող միակողմանի զիջումներին հաջորդելու են նորերը՝ ծնկի բերելով Հայաստանի Հանրապետությունը և հարցականի տակ դնելով նրա բուն գոյությունը։

Զրկված լինելով հանրային որևէ աջակցությունից՝ վարչախումբը ստիպված է դիմել սեփական ժողովրդի դեմ համատարած ոստիկանական բռնության՝ բիրտ ճնշման միջոցով փորձելով լռեցնել սկսված ընդվզումը։ Այս պայմաններում վարչախմբի հեռացումը դառնում է միարժեք հրամայական, ինչը հնարավոր է հանրային ընդվզմանը մասնակցող բոլոր ուժերի համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, շարունակաբար լինելով Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պայքարի առաջնագծում, ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ, Հայաստանի հանրությանը ներկայանալու այս ճգնաժամից դուրս գալու հստակ տեսլականով և միասնական քաղաքական առաջնորդությամբ, որն իրական վստահություն կներշնչի մեր երկրի քաղաքացիներին և նոր որակ կհաղորդի Տավուշում սկսված հայրենատիրության պայքարին։ Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ և ոգեշնչող, և հույս հայտնել, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։

Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ ենք անում իսպառ հրաժարվել գործող վարչախմբի հետ հետագա ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցությունից և առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ ենք անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը մասնակցելու և սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (ուղիղ)
Օրակարգում ընդգրկված 7 հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ...
«Փաստ». Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների...
«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով...
«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում
ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական...
«Ժողովուրդ». Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում...
«Ժողովուրդ». Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի
Նկատենք, որ առաջին ատյանի դատարանից 10, իսկ մասնագիտացված դատարանից 3 կին դատավոր է ծանուցվել, որ...
Ամենաշատ