News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Չէի կարող սա նորմլ պրոցես կոչել. առողջ տրամաբանությանը հակառակ պրոցես է տեղի ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը՝ անդրադառնալով Տավուշի մարսում սահմանին շուրջ 3 տասնյակ սյուներ տեղադրելուն:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սահմանազատումն ու սահմանագծումը ընդհանուր կարգավորման փաթեթային գործընթացի ավարտական մասն է հանդիսանում: Մինչ այդ շատ հարցեր կան կարգավորելու երկու պետությունների միջեւ: Երկրորդը, ընդհանրապես, սահմանազատումը տեղի է ունենում որոշակի սկզբունքների հիման վրա, որը համաձայնեցվում է կողմերի միջեւ: Մենք չգիտենք, թե որ սկզբունքներն են վերցված:

Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ մեր սահմանը շատ երկար է եւ պարզ է, որ ամբողջ սահմանազատման գործընթացում ունենալու ենք տարբեր իրավիճակներ, երբ կողմերի դիրքորոշումները կարող են հակադրվել միմյանց հետ, կարող են ընդհանուր հայտարարի չգալ: Մենք գիտենք, որ երկրներ կան, որ տասնյակ տարիներով են սահմանազատում իրականացնում եւ դա որեւէ սրացման չի բերում, դա շատ քաղաքակիրթ պրոցես է:

Հաշվի առնելով, որ տարբեր տեղերում տարբեր հարցեր կարող են առաջանալ սահմանազատման ընթացքում, ընդունված է մի սկզբունք, որ կողմերը նախեւառաջ պայմանավորվում են, որ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Այսինքն երբ կգան համաձայնության բոլոր հատվածների շուրջ, այդ ժամանակ նոր կարելի է սկսել սահմանազատումը: Այս դեպքում տեսնում ենք լրիվ հակառակը»,-ասաց նա:

Հարցին՝ դա Հայաստանն անում է ուժի սպառնալիքի տա՞կ, Ղալաչյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ այդ ուժի սպառնալիքից: Այս վերջերս մենք ավելի շատ ուժի կիրառման սպառնալիք լսում ենք մեր իշխանություններից, քան հարեւան պետություններից: Հնարավոր է՝ կա որոշակի ճնշում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընկրկենք ցանկացած ճնշման առաջ: Վերջին հաշվով, այս  հատվածական սահմանազատումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է  սկզբանե ավելի բարենպաստ  պայմաններ ստեղծել հետագա հատվածների սահմանազատման համար: Այսինքն, այնտեղ, որտեղ Հայաստանը հնարավոր է ինչ-որ զիջումներ անի, այդ տեղերում իրենք իրենց սյուները կանգնեցնում են, իսկ այնտեղ, որտեղ կարող է հարց առաջանալ մեր կողմից, արդեն կմնան անպատասխան:

Քանի դեռ ադրբեջանցիները տեսնում են, որ կարող են բրելավել իրենց բանակցային դիրքերը՝ առանց փոխզիջման գնալու, ձգտելու են հասնել դրան: Քանի դեռ ՀՀ իշխանությունները ամեն անգամ նահանջում են, դա շատ բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի դիվանագիտության համար: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, առողջ տրամաբանությունից դուրս է»:

Փոխնախարարը հիշեցրեց, որ ժամանակին գործում էր Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձեւաչափ, որի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել նաեւ սահմանազատում. «Հիմա Արեւմուտքը հնարավորություն է ստացել այդ գործընթացից Ռուսաստանին բացառելու: Գուցե սա է պատճառը, որ այսպես բուռն աջակցություն է ստանում այս գործընթացը արեւմտյան պետությունների կողմից:

Նր խոսքով, այն հանրային պրոցեսները, որ հիմա տեղի են ունենում, կարող են նպաստել իրականացվող գործընթացի կասեցմանը. «Բայց չեմ կարծում, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, ներկայիս իշխանությունները պատրաստ են չեղարկելու: մենք պետք է փորձենք վերանայել այս ամբողջ գործընթացի տրամաբանությունը»,-այս ոգով չի կարելի շարունակել»,- ընդգծեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ