News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը 2014-ից հետո, երբ իշխանության է եկել վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը։ Երկիրը մտադիր է այսուհետ եւս ավելացնել այն։ Այս մասին հայտնել է հարավասիական հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը՝ ելույթ ունենալով Ահմադաբադի նախընտրական հանրահավաքում։

«2014թ. մենք արտահանել ենք 6 մլրդ ռուփիի (72 մլն դոլար) չափով պաշտպանական արտադրանք, բայց հիմա այդ թիվը գերազանցում է 210 մլրդ ռուփին (ավելի քան 2,5 մլրդ դոլար), եւ ես կարող եմ ասել, որ այն կավելանա»,- Սինգհի խոսքերը մեջբերել է Press Trust of India տեղեկատվական գործակալությունը։  

Նախարարը հայտնել է, որ Մոդիի կառավարությունը, որը ներկայացնում է Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը, ձգտում է, որպեսզի պաշտպանական նշանակության արտադրանքը արտադրվի հանրապետությունում հենց հնդիկների կողմից։ «Այսօր մենք հասել ենք ավելի քան 1 տրլն ռուփիի (12 մլրդ դոլար) ծավալների»,- նշել է նա։

Հնդկաստանը պաշտպանական արտադրանք է մատակարարում 85 երկիր։ Նյու Դելին առաջարկում է սպառազինությունների լայն տեսականի, ներառյալ հրետանային զենքեր, BrahMos գերձայնային թեւավոր հրթիռներ, որոնք արտադրում է BrahMos Aerospace հնդկա-ռուսական համատեղ ձեռնարկությունը, զենիթային հրթիռներ եւ Pinaka արձակման կայանքներ, տորպեդոներ, ռադարներ, տրենաժորներ, զրահատեխնիկա, ավիատեխնիկա, այդ թվում ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, մարտական նավեր եւ պարեկանավեր, տանկեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր եւ սեփական արտադրության այլ սպառազինություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ