News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում հերթական արևային կայանն է տեղադրվել՝ այս անգամ Վանևան համայնքում։

9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։

Նման կանաչ լուծումը ոչ միայն դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի շրջակա միջավայրի վրա, այլ նաև թույլ է տալու համայնքին որոշակի միջոցներ տնտեսել և ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։

«Շրջակա միջավայրը մեզ համար կարևորագույն արժեքներից է, և մենք շատ ուրախ ենք կանաչ տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կյանքը բարելավել։ Ucom-ն իր պարտքն է համարում իր համաքաղաքացիների կյանքի որակը լավացնել ոչ միայն բարձր որակի ծառայություններ մատուցելով, այլ նաև այսպիսի արդյունավետ և օգտակար համագործակցությունների շնորհիվ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Սա արդեն չորրորդ համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է, որ իրականացրել ենք Ucom-ի աջակցությամբ։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ իրականացված աշխատանքը ունենա երկարատև ու կայուն ազդեցություն համայնքի համար և Վանևանում իրականացված ծրագիրը դրա վկայությունն է», - նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում  UCOM ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին  նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար։ Շնորհակալ եմ, որ մեր կողքին եք  և բնակավայրերում կատարում եք նմանատիպ  բարի գործեր։ Ներկաներին տեղեկացնեմ, որ Վանևան բնակավայրում տեղադրվել է 10 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի նպատակն է բնակավայրին պատկանող համայնքային ենթակառուցվածքների էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, որի արդյունքում  կտնտեսվի դրամական միջոցներ և տնտեսված դրամական միջոցները կօգտագործվեն համայնքային այլ խնդիրների լուծման համար։ Լիահույս եմ, որ նմանատիպ առիթներ նորից կունենանք», - ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում արևային կայաններ են տեղադրվել Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։

Ucom 22.jpg (110 KB)

Ucom 33.jpg (85 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի 16 կայաններ դեռ գտնվում են խափանված վիճակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից...
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ...
  «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ...
Ամենաշատ