News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Օրինագիծը Վրաստանի խորհրդարանում ձախողվել է երկրորդ ընթերցմամբ, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Գրանցվել է 112 պատգամավոր։ Օրինագծին երկրորդ ընթերցմամբ չի աջակցել 35 պատգամավոր, դրա օգտին քվեարկել է մեկ պատգամավոր։

Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանական մեծամասնությունը որոշում էր ընդունել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ օրինագծի պաշտոնական հետկանչի համար անհրաժեշտ է ներկայացնել նախագիծ, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, լիագումար նիստում, եւ դրվել է քվեարկության երկրորդ ընթերցմամբ։

Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, որը քվեարկության չի դրվել առաջին ընթերցմամբ, ապա, ինչպես բյուրոյի նիստում հայտարարել է Շալվա Պապուաշվիլին, նախաձեռնողներն արդեն այն հետ են կանչել։

«Տեղեկացնում ենք նախաձեռնողների՝ օրինագիծը հետ կանչելու դիմումի մասին, որը վերաբերում է այսպես կոչված ամերիկյան FARA-ի (Foreign Agents Registration Act) թարգմանությանը, եւ այն հետ է կանչվել»,- ասել է Պապուաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ