News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Իրանում Ադրբեջանի նոր դեսպանատունը կբացվի «ավելի ապահով վայրում»: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան գերատեսչությունների միջև վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած բանակցությունների շրջանակում իրանական կողմի ուշադրությանն են արժանացել պաշտոնական Բաքվի ակնկալիքները, աշխատանքներ են տարվել մեր դեսպանատունը տեղափոխելու ուղղությամբ, նոր վայր, որն ավելի անվտանգ է և համապատասխանում է աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պահանջներին: Արդյունքում արդեն որոշվել է դեսպանատան նոր վայրը։ Ներկայումս շենքում նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում։ Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանատան գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- ասել է Ա.Հաջիզադեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ