News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հիմքը 1976 վթականի քարտեզներն են, այդ քարտեզներով մենք գիտենք` որտեղ է Հայաստանը եւ որտեղ է Ադրբեջանը, ՀՀ-Ադրբեջան սահմանը այդ քարտեզներով ամբողջությամբ գոյություն ունի եւ ըստ դրա ինչ պատկանում է Հայաստանին, անցնելու է Հայաստանին:  Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, իսկ եթե Ադրբեջանը փոշմանի, ԱԽ քարտուղարն ասաց, որ միջազգային հանրության ուժեղ աջակցության պայմաններում հնարավոր կլինի առաջ շարժվել:

Գրիգորյանը անդրադառնալով 25 հա-ի շուրջ խոակցություններին ասաց, որ այդ հարցով «բլեֆ» չկա եւ այն ՀՀ-ին է վերադարձվում, նաեւ ասաց, որ մեծ հաշվով Բաղանիսում, Ոկեպարում եւ Բերքաբերում խնդիրներ  չկան, սակայն Կիրանցում որոշակի խնդիրներ են առաջացել:

«Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում, այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը ՝ խանութ-վագոն, մյուսը՝ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որը ամբողովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` նշելով, որ գազատարի առումով որեւէ խնդիր նույնպես չկա։ Հարցին, թե այս ամենը մոտեցնում է, թե հեռացնում է պատերազմից, Գրիգորյանը նշեց, որ սա արվում է խաղաղության եւ կայունության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ