News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը հինգշաբթի օրը ասել է, որ իր կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել և նա մաստեկտոմիայի կարիք կունենա, հայտնում է AP-ն։

Քաղաքական գործիչն ասել է, որ իր կնոջ առողջական ճգնաժամի մասին խոսել է նրա խնդրանքով՝ լրատվամիջոցների բազմիցս խնդրանքներից հետո:

«Մեզ, իհարկե, մտահոգում է հիվանդության ծանրությունը և խորացված փուլը։ Նա հետագա վիրահատության և, հնարավոր է, ճառագայթային թերապիայի կարիք կունենա: Մենք հույս ունենք և աղոթում ենք լավագույն արդյունքների համար»,- ասված է Մենեդեսի հայտարարության մեջ:

Նադին Մենենդեսի փաստաբաններն ավելի վաղ խնդրել էին հետաձգել նրա և ամուսնու դեմ կաշառակերության մեղադրանքով դատավարությունն այն բանից հետո, երբ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ էին ախտորոշվել։ Դատավոր Սիդնի Սթեյնը հետաձգեց գործի քննությունը առնվազն մինչև հուլիս: Նա իրեն մեղավոր չի ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ