News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 70 հասցեում գործող «Ֆուգաս» բենզալցակայանի հաևանությամբ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ հրշեջների ժամանումը «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր նաև մինչ շտապօգնության ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին: Վերջինս 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները նշում էին, որ վարորդը հեղուկ գազը լիցքավորելիս է եղել և ավարտելուց հետո նստել է ավտոմեքենան ու միացրել շարժիչը, ինչից հետո հրդեհ է բռնկվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ