News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Կիրանցիները հասկանում են տեղի ունեցողի լրջությունը, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված չէ։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Եթե սահմանի այլ հատվածներում բախումներ լինեն, դա կանդրադառնա նաև Կիրանցի իրավիճակի վրա։ Ուստի, ի հեճուկս Փաշինյանի խոսքերի, գյուղացիներն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Խնդիրն այն է, որ նրանք ուշ են ուշքի եկել: 2021 թվականի ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տվել են նրա օգտին։ Նրանց թվում էր, թե ամեն ինչ կսահմանափակվի Արցախո՞վ։ Երևանում մարդիկ կարծում են, որ ամեն ինչ կավարտվի Կիրանցով, ու իրենց չե՞ն հասնի»։

Փորձագետը նշել է, որ Փաշինյանը իր իշխանությունը պահպանելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, ընդհուպ՝ ուժի կիրառման առումով։

 «Որպեսզի ժողովուրդն ազատվի աբսուրդի այս թատրոնից, առաջին հերթին պետք է պատնեշ շարել Նիկոլի ու նրա համախոհների առաջ՝ մեկուսացնելով նրանց։ Հակառակ դեպքում այս բոլոր մանիպուլյացիաները կշարունակվեն»,- ընդգծել է Կիվիրյանը։Կիվիրյանի համոզմամբ՝ իշխանափոխության հասնելու համար հասարակությունը պետք է տեսնի արժանահավատ ծրագիր, ինչպես նաև այն անհատներին ու քաղաքական ուժերին, որոնք պետք է իրականացնեն այդ ծրագիրը:

«Այս դեպքում համազգային դիմադրությունը հնարավոր է։ Խնդիրն այն է, որ Հայաստանում 30 տարի քաղաքական դաշտը փոշիացրել են, թողել են միայն մոլախոտը, որն էլ  եկավ իշխանության։ Հետևաբար բոլոր նախորդ իշխանությունները ևս մեղավոր են այսօրվա համար»,- եզրափակել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ