News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն տավուշցիների: Նրնց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին»:

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր ՀՀ պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. ՀՀ ներքին զորքերը  փաստացի գրավել են Հայաստանի տարածքում գտնվող Կիրանց գյուղը: Շրջափակել են այն, սահմանափակել են քաղաքացիների մուտքը այդ բնակավայր, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն:

33 տարի առաջ այդ նույն տարածքում, Ոսկեպար գյուղում Նոյեմբերյանի 20 ոստիկաններ մարտնչելով այդ գյուղի համար 11 հոգի զոհվել է ադրբեջանական ՕՄՕՄ-ի հետ բախման ժամանակ, եւս երեքը մահացել են բանտերում: Այսօր 33 տարի հետո ՀՀ ոստիկանությունը փորձում է բռնազավթել այդ գյուղը՝ թշնամուն հանձնելու համար: Սա աղետալի իրադարձություն է: Սա նաեւ սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգություն է: Խախտվում է ազատ տեղաշարժի իրավունքը, խախտվում է սեփականության իրավունքը, այնտեղ ապրող մարդկանցից խլվելու է իրենց սեփականության իրավունքը, իրենց տները, որոնց համար իրենք ունեն կադաստրի վկայական: Խախտվում է սահմանադրական դրույթը, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

Այսօր ՀՀ կառավարությունը բռնազավթած անձը եւ խմբակը սահմանադրական կարգի  տապալում են իրականացնում եւ փորձում են դրանում օգտագործել ոստիկանությունը: Մենք եկել ենք այսօր, որ ոստիկաններին զգուշացնենք, որ իրենք սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից եւ հանցագործ»,- հայտարարեց Չալաբյանը՝ կոչ անելով ոստիկաններին անհապաղ հեռանալ Կիրանցից, ազատել ճանապարհները:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ էր նաեւ Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ…
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ
Կիրանցի գյուղապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է գյուղի բնակիչների հետ...
Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. բնակիչներին ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար (ուղիղ)
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը...
Ասում են՝ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր հսկողության տակ է եղել. Կիրանցի բնակիչներ
Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ՝ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով…
Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ