News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկել է Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից:

«SE4Resilience ծրագիրը կխթանի Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը։ Միաժամանակ ծրագիրը քաղաքներին ու համայնքներին կօգնի դիմադրունակ լինել կլիմայական պայմանների փոփոխման դեմ։ Փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքների և մեր կողքին ապրող այն ամենախոցելի անձանց առանցքային դերը, որոնք առերեսվում են կլիմայական փոփոխություններին։ Էներգարտադրության արդար և կենսակայուն հեռանկարն իրատեսական է միայն, եթե բոլոր դերակատարները, վայրերը և հասարակական խմբերը լսելի և ներգրավված լինեն․ այս նշանաբանով է Գերմանիան աջակցություն ցուցաբերում Հայաստանի էներգետիկ զարգացմանը։

Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Գերտ Յան Կոպմանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ