News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին եւ հարակից օրինագծերի փաթեթին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունների հիմքում դրված են մի շարք նպատակներ, ինչպիսիք են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգում ձեւավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը: Ընդհանուր համակար ասելով նկատի ունենք ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի համակարգում գործող  տնտեսվարող սուբյեկտներին: Երկրորդ, շրջանառության հարկ վճարողների ձեռբքերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձեւավորումը, գործարքների փաստաթղթավորման մշակույթի  ամրապնդումը, գործունեքության որոշ տեսակների դուրսբերումը  միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից, դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական»,-ասաց նախարարը:

 Նա նկատեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելու փոխարեն վերածվել է  հարկման արտոնյալ համակարգի. «Համեմատվել են երկու համակարգերում հարկային բեռը եւ պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգում հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է, այն գերազանցում է 2-3 անգամ:

«Այս նախագծերով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը եւ կրճատել հարկման համակարգերի միջեւ հարկային բեռի տարբերությունը: Մասնավորապես գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հրկի դրույքաչափերը, հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաեւ արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում: Հնարավորություն ստեղծել, որ ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափն է»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:

Բացի այդ, նրա խոսքով, առաջարկվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես, սահմանել, որ նոտարական, փաստաբանական եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Գերմանական GIZ ընկերությունը ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը նպաստող առաջարկներ է ներկայացրել
Նախարարի տեղակալը, առանձնացնելով ավիացիայի ոլորտին տրամադրված...
Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ
2020-2023 թվականների ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական…
Շիրակի մարզում քննարկվել են սպանդանոցային կետերի կառուցման, օրենսդրական կարգավորումների բարելավման խնդիրները
Քննարկվել են հանրապետությունում սպանդանոցային կետերի կառուցման, կարողությունների զարգացման, շահագործման, օրենսդրական կարգավորումների...
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա...
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Ամենաշատ