News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք փորձել են հրկիզել Վարշավայի կենտրոնում գտնվող սինագոգը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հղում անելով Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայել Շուդրիխին։

«Ռաբբի Շուդրիխը գրում է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկովի սինագոգը։ Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել»,- X-ում գրել է նախարարը։

Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն հետաքննում է այն։

Զալման և Ռիվկա Նոժիկի ամուսինների անունով սինագոգը (Նոժիկի սինագոգ), որը Լեհաստանի հրեական համայնքների միության գլխավոր սինագոգն է, միակն է, որը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Վարշավայում։ 1997 թվականին այն արդեն հրկիզվել է, ինչի հետեւանքով վնասվել է շենքի նախասրահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ