News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավում, Գուանդուն նահանգում գերարագ մայրուղու ճանապարհապաստառի փլուզման հետեւանքով մահացել է 19 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը։

Տուժել է 30 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշեր Մեյչժոու քաղաքում, 18 տրանսպորտային միջոց հայտնվել է գոյացած հսկայական փոսում։ Չինական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երեւում է, որ որոշ մեքենաներ այրվել են ընկնելու հետեւանքով։ Փլուզված ճանապարհահատվածի երկարությունը մոտ 18 մետր է, մակերեսը՝ 184 քառակուսի մետր։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ փլուզման պատճառը կարող էին լինել հզոր հորդառատ անձրեւները, որոնք Գուանդունում տեղացել են անցած շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ