News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը ապրիլի 29-ին հանդիպել է Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:

«Կողմերը քննարկեցին հայ-կանադական տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու հեռանկարները՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ։

Զրուցակիցները ողջունեցին Կանադայի եվրասիական առևտրի պալատի՝ օրեր առաջ հաջողությամբ ավարտված առաջին այցը Հայաստան։

Անդրադարձ կատարվեց միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ