News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Դինոզավրերն նույնքան խելացի էին, որքան սողունները, բայց կապիկներից խելացի չէին: Հնէաբանների, վարքաբանային գիտնականների և նյարդաբանների միջազգային թիմը վերանայել է դինոզավրերի ուղեղի չափերն ու կառուցվածքը և հանգել եզրակացության, որ նրանք պահվածքով ավելի շատ նման են կոկորդիլոսների և մողեսների: Դրա մասին ասված է The Anatomical Record գիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ։

Գիտանականներն ավելի վաղ պնդում էին, որ դինոզավրերը, մասնավորապես տիրանոզավրերն, ունեին բացառիկ մեծ թվով նեյրոններ և զգալիորեն ավելի խելացի են եղել, քան ենթադրվում էր: Սակայն, նոր, առավել մանրամասն ուսումնասիրությամբ հետազատվում են ուղեղի չափը և դինոզավրերի ուղեղում նեյրոնների քանակը կանխատեսելու եղանակները: Թիմը բացահայտել է, որ տիրանոզավրերի ուղեղի, հատկապես նրանց առաջնային ուղեղի չափերը գերագնահատված են եղել, հետևաբար գերագնահատվել է նաև ուղեղում նեյրոնների թիվը։

Դրանք նաև ցույց են տալիս, որ նեյրոնների քանակի գնահատումները բանականության հուսալի ցուցանիշ չեն: Գիտնականները պարզաբանել են, որ դինոզավրերի և այլ անհետացած կենդանիների ինտելեկտը լավագույնս որոշվում է տարբեր ապացույցների միջոցով՝ սկսած ընդհանուր կազմախոսությունից վերջացրած քարացուկների հետքերով, այլ ոչ թե՝ հիմնվելով բացառապես նեյրոնների քանակի գնահատականների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ