News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Էներգակիրները՝ գազը, նավթը, գյուղմթերք չեն, մսամթերք չեն, դրանք ռազմավարական ազդեցության գործիք են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին:

«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք, որ գազն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական զենք՝ այս կամ այն աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար:

Այս ամբողջ քաղաքականության իրականացման դեպքում, ապա դուրս մղելով ռուսական գազը, բացարձակ կախվածության մեջ կարող ենք հայտնվել ադրբեջանական գազից: Փաստորեն մենք մեր ազգային անվտանգության հենասյուներից մեկը դնում ենք Ադրբեջանից կախված վիճակում: Պետք եղած պահին Ադրբեջանը կարող է դադարեցնել գազի մատակարարումները Հայաստան»,-ասաց նա:

Անդրադառնալով պնդումներին, թե Վրաստանը ամբողջությամբ ներկրում է ադրբեջանական գազ, Դավթյանն ասաց. «Գիտե՞ք, որ Վրաստանը վերջին 3 ամսում նույքան ծավալով բնական գազ է ներկրել, Ադրբեջանից, որքան ՌԴ-ից: Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին:

Բացի այդ, կոմերցիոն տեսակետից ռուսական գազն ավելի էժան է, քան ադրբեջանականը: Իհարկե, Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը, բայց արդյոք մենք պատրաստ ենք սպառողական  մոտեցմանը զոհ գնալով վտանգենք մեր ազգային անվտանգությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ…
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ
Կիրանցի գյուղապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է գյուղի բնակիչների հետ...
Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. բնակիչներին ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար (ուղիղ)
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը...
Ասում են՝ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր հսկողության տակ է եղել. Կիրանցի բնակիչներ
Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ՝ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով…
Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ