News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը 16-ամյա որդուն՝ Ադամ Կադիրովին նշանակել է Գուդերմեսի Վլադիմիր Պուտինի անվան հատուկջոկատայինների ռուսական համալսարանի կուրատոր, տեղեկացրել է Կադիրովի ալիքը։

«Բարեկամներ, այսօր մեծ գոհունակությամբ այցելեցի «Մեր մարդիկ» հրաձգության մրցումներին։ Դրանք տեղի էին ունենում Վլադիմիր Պուտինի անվան հատուկջոկատայինների ռուսական լեգենդար համալսարանի կայանում, Գուդերմեսում։ Այստեղ թանկագին ԵՂԲՈՐ՝ համալսարանի ղեկավար Բայբերտ Վայխանովի խնդրանքով, ես որոշում ընդունեցի Ադամ Կադիրովին նշանակել կուրատոր։ Նա լավ ծանոթ է նշանավոր համալսարանի գործունեությանը, ուստի ես կարծում եմ, որ շատ լավ կիրականացնի պարտականությունները»,- տեղեկացրել է The Insider-ը։

2023թ. 15 տարեկանում Ադամ Կադիրովը ծեծել էր Ղուրանն այրելու մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավելին Գրոզնիի մեկուսարանում, ինչից հետո ստացել էր Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում, ինչպես նաեւ նշանակվել էր Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ապահովման բաժնի պետի պաշտոնում եւ ստացել բազմաթիվ պարգեւներ։

Տեսանյութը, որտեղ Ադամը ծեծում է ձերբակալվածին, հրապարակվել է սեպտեմբերի 25-ին Ռամզան Կադիրովի Թելեգրամ-ալիքում։ Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեեւը հայտնել է, որ Ժուրավելը ճիշտ է ձերբակալվել, եւ միայն հետո է նշել նրա ձերբակալման հարցում կանոնների պահպանման անհրաժեշտության մասին։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իր հերթին չի մեկնաբանել տեսանյութը, հարցը մեկնաբանելուց իր հրաժարումը բացատրելով հետեւյալ կերպ. «Չեմ ուզում»։ Քսենյա Սոբչակն իր մեդիաներում տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է Կադիրովը եւ քառասուն րոպե խոսել իր հետ տեսակապով։ Չեչնիայի ղեկավարն ասել է, որ չի պատժել որդուն մարդուն ծեծելու համար, հակառակը, խրախուսել է նրա վարքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ