News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դրա մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զոհերի թվերը՝ աննախադեպ արագությամբ ու ընդգրկումով պարզապես ապշեցուցիչ են: «Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից և այժմ հայտնվել է սովի սպառնալիքի տակ: Ռաֆահում իսրայելական գործողությունը կվատթարացնի այս հումանիտար աղետը»,- ընդգծել է Անտոնիո Գուտերեշը։

Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումը զգալիորեն կթուլացնի լարվածությունը ամբողջ տարածաշրջանում: «Կրկնում եմ՝ անհապաղ մարդասիրական հրադադարի և Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման մասին իմ կոչը», - շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
Ամենաշատ