News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների վարչակազմն իր դաշնակիցների և գործընկերների հետ Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանում՝ անցյալ շաբաթվա վերջին Իսրայելի վրա հարձակման համար: Դրա մասին գրավոր հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանն Իսրայելի նկատմամբ կատարել է աշխարհի ամենախոշոր հարձակումը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

«ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին պաշտպանեց Իսրայելին։ Մենք օգնեցինք հետ մղել այդ հարձակումը»,-ընդգծել է Բայդենը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու գործընկերները Իրանի ապակայունացնող ռազմական ծրագրերը սահմանափակելու համար պատժամիջոցներ լրացուցիչ են սահմանել կամ կսահմանեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ