News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Ավելի վաղ Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները հստակ կարձագանքեն ի հայտ եկած տեղեկատվությանը, իսկ իդեալում կհրաժարվեն դրանից։ Համենայնդեպս, խոսքը պաշտոնական Երեւանինն է: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից հետո ռազմաքաղաքական ոլորտում որոշ պայմանավորվածությունների մասին հայտնված տեղեկությունները։ Միաժամանակ լրագրողը չի ասել, թե ինչ, այսպես կոչված, ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին է խոսքը։

«Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի փոխարինում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի մասնագետներով, Ադրբեջանի և Իրանի դեմ սահմանին դիվերսիոն աշխատանքների ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի կարևոր ենթակառուցվածքների և էներգետիկ համակարգի վերակողմնորոշում, այդ թվում Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժմամբ, իսկապես պարտադրվել են Երևանին ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից ապրիլի 5-ին Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ չբերելով իր խոսքի ոչ մի օրինակ իր հնչեցրած փաստաթղթից։

«Ակնհայտ է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը նպատակ են դրել խզել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամբողջ շարքը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում, և խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության և տնտեսական գործընկերության մեխանիզմները։ ԵԱ

Արևմուտքը, ինչպես հասկանում ենք, փորձում է խզում ստեղծել իրենց ամենամոտ հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Ինչքան էլ գեղեցիկ խոսքեր ասեն Հարավային Կովկասում խաղաղության պահպանման մասին, Հայաստանին վերապահված է միայն գործիքի դերը, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել։

Սա այն է, ինչ սովորել են անել Միացյալ Նահանգները և հավաքական Արևմուտքը։ Նրանք չգիտեն, թե ինչպես պետք է խաղաղություն հաստատել, նրանք չգիտեն, թե ինչպես լուծել հարցերը, նրանք չգիտեն, թե ինչպես դադարեցնել արյունահեղությունը: Նրանք գիտեն միայն հրահրել, թունավորել և խարխլել։

Միամտություն է կարծել, որ արևմտյան վերոհիշյալ միջոցները ինչ-որ կերպ կամրապնդեն Հայաստանի պաշտպանունակությունը, կբարձրացնեն նրա սահմանային անվտանգությունը և կապահովեն նրա տնտեսական բարգավաճումը։ Ընդհակառակը, ուզում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից՝ ազգային պաշտպանությունից, ազգային տնտեսությունից, ազգային էներգիայից, դրա դիմաց տալ ակնհայտ անհնարին ճանապարհային քարտեզներ, թղթե պլաններ և այլ անվերջ դեմագոգիա: Այս ամենն անելուց հետո եւ լուծելով իրենց կոնյուկտուրային խդնիրները, արևմտյանները կլքեն Հայաստանին, ինչպես ժամանակին դա արել են շատ անգամ աշխարհի տարբեր ծայրերում»,- ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ամենաշատ