News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնաց Օլեգ Նովիցկուն ՄՏԿ-ում հետեւել բելառուցի Մարինա Վասիլեւսկայային, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն նրան Միջազգային տիեզերակայանի իրենց հատվածում։

Հրթիռի մեկնարկը նախատեսված է մարտի 21-ին։  «Սոյուզ МС-25» տիեզերանավի հիմնական կազմում են ռուս տիեզերագնաց Օլեգ Նովիցկին, Բելառուսից Մարինա Վասիլեւսկայայն եւ ամերիկուհի Թրեյսի Դայսոնը։ Նովիցկին եւ Վասիլեւսկայան ՄՏԿ-ում կանցկացնեն 12 օր եւ Երկիր կվերադառնան «Սոյուզ МС-24» նավով։

«Օլեգ, ես քեզ խնդրում եմ (տիեզերակայանում ամերիկյան հատված կա, չէ՞)՝ տես, որ ամերիկացիները նրան այնտեղ չառեւանգեն-տանեն իրենց սեգմենտ»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը Նովիցկու եւ Վասիլեւսկայայի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպման ժամանակ։

Նովիցկին ի պատասխան խոստացել է, որ Վասիլեւսկայան ամերիկյան սեգմենտ կմտնի միայն հրամանատարի հետ։ «Այո, այո, ես քեզ շատ եմ խնդրում։ Անձամբ հետեւիր։ Նա մեզ հետո Երկրի վրա պետք է»,- պատասխանել է Բելառուսի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ բելառուսցի աղջիկները գեղեցիկ են։ «Մեր աղջիկները գեղեցիկ են։ Որ ամերիկացիներն այնտեղ չնայեն նրանց վրա»,- կես-կատակ նշել է Բելառուսի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրի ընդերքում թաքնված խորհրդավոր շերտի առեղծվածը բացահայտված է
Այժմ գիտնականները համարում են, որ հենց ջուրն է  խառնվել հանքանյութերի հետ՝ առաջացնելով երկաթ և մագնեզիումի պերօքսիդ...
Ջուրը Երկրի վրա տարիքով շատ ավելի մեծ է, քան Արեգակը. հետազոտություն
Ջուրն արեւից ծեր է...
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Ամենաշատ