News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը հավանական է, բայց բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը կմնա բարձր, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ, այս մասին ասված է ամերիկյան հեղինակավոր «Stratfor» ուղեղային կենտրոնի՝ 2024 թվականի կանխատեսումների մասին հրապարակած զեկույցում։

Երևանը, ըստ կենտրոնի վերլուծաբանների, կշարունակի ձգտել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն տարածաշրջանային տարանցիկ միջանցքների պայմանների շուրջ տարաձայնությունները կշարունակեն խոչընդոտել բանակցություններին:

«Հայաստանը կօգտագործի քաղաքական աճող կապերն Արևմուտքի հետ և ռազմական աջակցությունը վերջինի կողմից՝ դիմակայելու Բաքվի համառ նկրտումներին, բայց հաշվի առնելով այն, որ Երևանը քիչ լծակներ ունի իր ձեռքում, հավանաբար, կընդունի Հայաստանի հարավով տարանցման և սահմանազատման հարցերում Բաքվի առաջ քաշած պահանջները»,- գրում է աղբյուրը։

Փետրվարի 7-ին նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանը, ըստ «Stratfor»-ի կանխատեսման, կշարունակի մեծացնել ռազմական կարողությունները Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ հնարավոր ներխուժմանը նախապատրաստվելու և բանակցություններում ճնշման լծակներ ձեռք բերելու նպատակով։

«Եթե տարվա առաջին կեսին զգալի առաջընթաց չգրանցվի, Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավի նշանակալի տարածք զավթելու ռիսկը կմեծանա ամռանը, երբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար պայմանները նպաստավոր կլինեն։ Չնայած Մոսկվայից հեռանալու Երևանի ցանկության մասին աճող ազդանշաններին, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում չի նվազի այնքան, որ այլևս չլինի էական, քանի որ Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, իսկ երկրի տնտեսությունը սերտորեն կապված կապված ռուսական տնտեսության հետ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը կբարձրանան նոր մակարդակի։ Արևելք-Արևմուտք տարանցումը Հարավային Կովկասում կշարունակի իրականացվել հիմնականում Վրաստանի տարածքով, մինչդեռ Բաքուն կնպաստի Ռուսաստանն Իրանին կապող Հյուսիս-Հարավ ենթակառուցվածքի զարգացմանը: Եթե Բաքուն ներխուժի Հայաստան՝ իր էքսկլավ Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու նպատակով, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ և կսպառնան փոխել արտաքին կուրսը՝ հեռանալով Արևմուտքից և ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»,- եզրափակում է «Stratfor»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ…
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ
Կիրանցի գյուղապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է գյուղի բնակիչների հետ...
Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. բնակիչներին ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար (ուղիղ)
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը...
Ամենաշատ