Մայիսի 21-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին կբարձրանա մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +22+24։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,
Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +15+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+23,
Արարատում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+26,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+21,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17։