News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին հայտարարել է, որ փոխնախագահը և երկրի կառավարության կաբինետի որոշ անդամներ մեկնել են Արևելյան Ադրբեջան նահանգ՝ Թավրիզ, որտեղ վթարի է ենթարկվել երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հայտնում է IRNA-ն։

Ջահրոմին կիրակի օրը X-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ այսօր տեղի է ունեցել կառավարության կաբինետի նիստը։

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են տարբեր հրատապ հարցեր և դիտարկել ուղղաթիռի կործանման հետ կապված վերջին հաղորդումները։ 

Ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր երկրի հյուսիսարևմուտքում։ Հնարավոր տուժածների կամ վնասի մասին դեռ տեղեկություններ չկան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ