News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

Հրթիռի տեսակի և թռիչքի հեռահարության մասին տեղեկատվությունը չի տրամադրվում, համապատասխան տվյալները վերլուծվում են։

Հարավկորեական կողմի տվյալներով՝ նախորդ անգամ Փհենյանը հրթիռ է արձակել ապրիլի 22-ին, երբ արձակվել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) հաղորդման համաձայն՝ ապրիլի 22-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ վարժանքներ են անցկացվել` 600 մմ բազմակի արձակման հրթիռային համակարգերի միջոցով մոդելավորված միջուկային հակահարձակման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ