News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Շվեդիայի զինված ուժերը Ուկրաինային կփոխանցեն 18 միլիոն եվրո, որը Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի շրջանակում կուղղվի երեք կոալիցիաներին, իսկ 10 միլիոն եվրո՝ Ուկրաինայի համար՝ ՆԱՏՕ-ի հիմնադրամին: Դրա մասին ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում։

Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Յոնսոնն ընդգծել է, որ թագավորությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի զինված ուժերին այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա։

«Շվեդական աջակցությունն աստիճանաբար կծախսվի նոր արդյունաբերական արտադրանք գնելու վրա՝ Ուկրաինային հանձնելու համար։ Այդ միջոցներով կարող ենք ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի, ականազերծման և ուկրաինական ռազմական  նավատորմի ներուժի ամրապնդման ոլորտում»,- շեշտել է նախարարը։

Թագավորության զինված ուժերը 5 միլիոն եվրո կուղղեն ականազերծման, 3 միլիոն եվրո՝ ծովային անվտանգության և 10 միլիոն եվրո՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմի պատճառով բնությանը հասցված վնասի համար ՌԴ-ն Ուկրաինային կարող է 30 միլիարդ եվրոյի փոխհատուցում վճարել
Զեկույցը պատրաստել է Պատերազմի ժամանակ ջերմոցային գազերի հաշվառման նախաձեռնությունը (IGGAW), որը «հակամարտության ածխածնի» չափման նոր եղանակներ է մշակում...
G7-ի երկրները Ուկրաինայի համար համաձայնեցրել են 50 մլրդ դոլարի վարկը՝ ի հաշիվ ռուսական սառեցված ակտիվների
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնեցրել են 50 մլրդ դոլարի վարկը...
ՄՔԴ են հանձնվել ապացույցներ Մարիուպոլի պաշարման ժամանակ ՌԴ-ի կողմից սովի տակտիկայի կիրառման մասին
ՄՔԴ են հանձնվել սովի տակտիկայի կիրառման ապացույցներ...
Մեդվեդեւը կոչ է արել «բնաջնջել» այն երկրները, որոնք պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ
«Բնաջնջել» պատժամիջոցներ մտցրած երկրներին, առաջարկել է Մեդվեդեւը...
ՆԱՏՕ երկրներն արդեն Կիեւ են մատակարարել 98 մլրդ դոլարի զենք
Ուկրաինան 2022-ից 98 մլրդ դոլարի զենք է ստացել...
Կանադայի պաշտպանության նախարարությունն ազդարարել է Ուկրաինային 2,3 հազար հրթիռ հանձնելու մասին
Օտտավան մտադիր է Ուկրաինա ուղարկել 2,3 հազար ավիացիոն հրթիռ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ