News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վարչակազմը հինգշաբթի կարող է  նոր կանոն մտցնել, որը թույլ կտա արագացնել սահմանն ապօրինաբար հատող միգրանտներին ապաստան չտրամադրելու գործընթացը։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ նոր կանոնը միգրացիոն ծառայության աշխատակիցներին թույլ կտա ապաստան չտրամադրել այն անձանց, որոնք երկիր են գալիս անլեգալ, նրանց կողմից սահմանը հատելուց հետո մեկ օրում կամ մի քանի ժամվա ընթացքում, այն դեպքում, երբ համաձայն գործող օրենսդրության՝ այդ գործընթացը կարող է տարիներ տեւել։ Աղբյուրները նշել են, որ այս միջոցն ուղղված է այն անձանց դեմ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, եւ, ի վերջո, կարող է հանգեցնել մեծ քանակությամբ միգրանտների արագացված վտարման։

Պարբերականը նշել է, որ սա մի քանի քայլերից մեկն է, որին կարող է դիմել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որպեսզի լուծի անլեգալ միգրացիայի խնդիրը ընտրությունների շեմին, քանի որ միգրացիոն քաղաքականությունը դեմոկրատների առավել թույլ կողմերից մեկն է։

Այնուամենայնիվ, ինչպես նշել են աղբյուրները, Բայդենի վարչակազմը առայժմ չի դիտարկում սահմանի փակման հնարավորությունը միգրանտների համար՝ այդ քայլը «միջուկային տարբերակ» համարելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ