News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Այո, այս շարժումն ուղղորդված է, իհարկե ուղղորդված է Աստծո կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս շարժումը ուղղորդված է:

«Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին: Մենք ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիպման այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»,-ասաց նա:

Սրբազանը նկատեց, որ իրենք դեմ չեն ապրիորի սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել պատերազմի շանտաժի միջոցով. «Ընդհանրապես, ոչ թե պետք է լինի սահմանազատում, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է սկսվի սահմանազատումը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալիքով գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սահմանազատում չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, շանտաժի միջոցով: Սա  այնքան տրամաբանական բան է, բայց երկրի ղեկավարը սա չի հասկանում, կամ իրեն հայտնի կենդանու տեղն է դրել»:

Հիշեցմանը, որ ինքը 2018-ին սատարել է համաժողովրդական շարժմանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Այո, ինչպես բոլոր մարդիկ, ես էլ եմ սխալվել: Երկու օր եմ սխալվել: Ապրիլի 25-ին արդեն սխալս հասկացել եմ: Ես այդ սխալի համար ցավում եմ»:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը վախեցած է այս շարժումից: Սրբազանը համաձայն նչէ տեսակետին, որ հոգեւորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ. «Ես միշտ էլ դա չեմ կիսել, ես միշտ էլ ակտիվ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ: Քաղաքական  կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն լինել պետական կառավարման մեջ: Մենք չունենք նման ցանկություն, նման ամբիցիա: Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, որոնք վտանգում են մեր պետականությունը եւ անվտանգությանը»,- հայտարարեց Միքայել Սրբազանը:

Նշենք, որ շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ երթով շարժվում են դեպի Երեւան, որտեղ մայիսի 9-ին տեղի է ունենալու հանրահավաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ
Սահմանագծումը պետք է ամուր իրավական հիմք ունենա...
Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը
Խորհրդականներն ընդգծել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը...
Կիրանցի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք
Մի քանի օր է՝ սկսել են քանդման․․․
Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Ջո Բայդեն
Հարավային Կովկասը կվերափոխվի համաձայնագրով...
ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց Սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում խաղաղության հաստատմանը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն...
Ամենաշատ