News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ի զինյալները պետք է կարողանան փակել իրենց դիրքորոշումների բացերը՝ Գազայում պատանդների դիմաց հրադադարի հասնելու համար, երեքշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։

«Մենք հավատում ենք, որ այդ բացերը կարելի է փակել»,- շեշտել է նա:

Քիրբին հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը երկուշաբթի առաջարկել է փոփոխություններ կատարել Իսրայելի սկզբնական առաջարկի մեջ, որն ուղղված է փակուղուց դուրս գալուն:

Նրա համոզմամբ՝ համաձայնագրի փոփոխված տեքստը, հուշում է, որ մնացած բացերը միանգամայն հնարավոր է փակել։

Իսրայելական զորքերի կողմից Եգիպտոսի և Գազայի հարավի միջև հիմնական սահմանային անցակետի գրավումը մտավախություն է առաջացրել, որ Իսրայելը կարող է սկսել իր երկար սպասված ներխուժումը Ռաֆահ:

Այս առումով Քիրբին շեշտել է, որ իսրայելցիներն ամերիկացի պաշտոնյաներին հավաստիացրել են, որ գործողությունը լայնածավալ ներխուժում չէ, երկար չի տևի և սահմանափակ մասշտաբներ կընդգրկի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ