News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ շատ վաղուց,  մեկ-երկու օր հետո պատասխանել է այդ նամակին: Ուղղակի երեւի այդ րոպեին տիկին Զախարովային հարմար էր տենց արձագանքել եւ չարձագանքել մյուս մասին: Պարզ է, չէ՞, որ բեմականացված հարցուպատասխան է տեղի ունենում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, թե տեղյակ է՝ ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց. «Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել: Նույն բաները պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասաց ԱԺ նախագահը։

Հարցին՝ ո՞ւմ անունից է ինքը հակառուսական հայտարարություններ արել, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ո՞ւմ անունից: Ես ամենաուղիղ մանդատով ընտրված մարդկանցից մեկն եմ, արել եմ հայտարարությունը ում անունից մասնակցել եմ: Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են: Հայաստանում իշխանությունը, նաեւ ընդդիմությունը ներկայացնում են ժողովրդին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել էր Մատվիենկոն։

Նշենք՝ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն
Եթե Երեւանը համաձայներ շարունակել իրականացնել իրավիճակի կայունացման համալիր միջոցները...
Ռուս փորձագետ. Ինչո՞ւ է Մոսկվան, ունենալով այդքան ամուր խաղաքարտեր իր ձեռքին, կորցնում աջակցությունը Հայաստանի ներսում
Նա հավելեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար Հայաստանում շատ բան է փոխվել, այդ թվում...
Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դարավոր հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին
Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ...
Ակնհայտ է, որ խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում. Ռուբեն Ռուբինյան
Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ Ռուսաստանի արտգործնախարարության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ