News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա նահանգում, ջրհորի հատակին հայտնաբերված դիերն ունեցել են հրազենային վիրավորումներ, նրանք զբոսաշրջիկներ էին ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից։ Այս մասին տեղեկացրել է  նահանգապետ Մարինա դել Պիլարը Х-ի իր էջում։

«Ստորին Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ կորած օտարերկրյա քաղաքացիների ընտանիքները հաստատել են Էնսենադա քաղաքից հարավ հայտնաբերված զոհերի ինքնությունը»,- գրել է նահանգապետը։

Նա, սակայն, ավելացրել է, որ «Ստորին Կալիֆոռնիան եղել եւ մնում է անվտանգ զբոսաշրջության նահանգ հազարավոր մարդկանց համար, ովքեր գալիս են ամբողջ երկրից եւ աշխարհից»։

Մինչ այդ Ստորին Կալիֆոռնիայի դատախազ Մարիա Ելենա Անդրադեն տեղեկացրել էր ավստրալացի սերֆերներ Ջեյք եւ Քալում Ռոբինսոնների, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքացի Ջեք Քարտեր Ռուուդի զոհվելու մասին, որոնք հանգստանում էին նահանգում։ Վերջին անգամ մարզիկներին տեսել են ապրիլի 27-ին։ Նրա խոսքով՝ սպանությունը տեղի է ունեցել «վերահսկողությունից դուրս եկած թալանի հետեւանքով»։

Ինչպես տեղեկացրել է El Universal պարբերականը՝ հղում կատարելով դատախազին, օտարերկրյա զբոսաշրջիկները վրանաճամբարում են եղել, երբ նրանց վրա հարձակվել են հափշտակիչները՝ նպատակ ունենալով գողանալ նրանց պատկանող մեքենան։ Մարզիկները դիմադրություն են ցույց տվել, ինչից հետո հարձակվողները նրանց վրա կրակ են բացել։ «Տեսնելով, որ թալանը դուրս է եկել վերահսկողությունից, նրանք փորձել են ազատվել մարմիններից՝ դիերը ջրհորը նետելով»,- ավելացրել է Անդրադեն։

Իրավապահները սպանության կասկածանքով ձերբակալել են երեք տղամարդու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ գլխավոր դատախազությունն ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի գործը դատարան է ուղարկել
Ըստ Գլխավոր դատախազության ներկայացուցչի՝ Գերշկովիչը գործել է գաղտնիության մանրակրկիտ միջոցների պահպանմամբ...
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը․ փրկարարներն օգնել են
Հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Նույնականացվել է զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձ. ՔԿ
2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների...
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ...
Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ են արձակվել
Ավելի վաղ Բաբայանը գրել էր. «Երևանի Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում ինձ, որպես Արտակ և Արթուր...
Ամենաշատ