News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Բանակցությունների ընթացքին իրազեկ ամերիկյան պաշտոնյաների վկայությամբ, Իսրայելն այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է պաղեստինցի քաղաքացիական բնակչության տարհանման ծրագրի մասին՝ նախքան Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր գործողություն սկսելը, որի նպատակն է արմատախիլ անել ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին, ըստ բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների:

Գործակալության պաշտոնատար աղբյուրները հայտնել են, որ իսրայելցիների կողմից մանրամասն մշակված ծրագիրը չի փոխել ԱՄՆ վարչակազմի կարծիքն այն մասին, որ Ռաֆահում գործողության շարունակությունը վտանգի տակ կդնի չափազանց շատ անմեղ պաղեստինցի խաղաղ բնակիչների:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է ռազմական գործողություն իրականացնել Ռաֆահում՝ չնայած նախագահ Ջո Բայդենի և արևմտյան այլ պաշտոնյաների նախազգուշացումներին, որ դա կհանգեցնի ավելի շատ խաղաղ բնակիչների մահվան և կվատթարացնի առանց այն էլ սարսափելի հումանիտար ճգնաժամը:

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Իսրայելը կարող է հետևանքների առաջ կանգնել, եթե գործողությունը շարունակի առանց խաղաղ բնակչության պաշտպանության վստահելի ծրագրի:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ