News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը


Հույս էլ ունենք, հավատ էլ, վճռականություն էլ, կամք էլ, եւ նվիրվածություն հողին ու մեր հայրենիքի ջրին, եւ այս օրերին մենք բազմիցս փաստել ենք դա։ Այս մասին այսօր, մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ինչպես նշել են սրբազան հայրը եւ Սուրենը, մենք առաջին իսկ օրվանից, սրբազան հայրը, որպես այս մարզի հոգեւոր հովիվ, իսկ ես՝ որպես այս մարզից պատգամավոր ու այս շրջանի բնակիչ, մարդ, որը ծնվել եւ ամբողջ կյանքն անցկացրել է այստեղ, եւ Սուրենը, որն այս օրերին Կիրանցում եւ Ոսկեպարում վերածվել է ինչպես Կիրանցի, այնպես էլ Ոսկեպարի բնակչի, առաջին իսկ օրվանից մենք եղել ենք մեր ժողովրդի հետ»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն իրենց առջեւ խնդիր են դրել խնդիրը ներկայացնել որպես մի քանի գյուղերի խնդիր եւ անգամ որպես մեծ հաղթանակ եւ ձեռքբերում։

«Հայաստանի Հանրապետության տարբեր անկյուններից մարդիկ եկել են այստեղ, որպեսզի պաշտպանեն իրենց հողը։ Այս գործընթացը պետք է դադարեցնել։ Այն անօրինական է սկզբից մինչեւ վերջ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ