News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ի պաշտպանություն «Imnemnimi» փոդքասթի կալանավորված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի, ինչպես նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի։

Ակցիան անցկացվեց «Լռության ամիս» կարգախոսով։

Մասնակիցները վստահություն հայտնեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մեկ անձի իշխանություն, և 2018 թվականից Հայաստանը սկսել է հեռանալ ժողովրդավարական ուղուց, քանի որ երկրում հալածվում է խոսքի ազատությունն ու այլախոհությունը։

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են, ըստ ցուցարարների, Տավուշի մարզում Հայաստանի նկատմամբ սպասվող դավաճանության ֆոնին Փաշինյանի հասցեին արած քննադատության պատճառով։

Նրանք համոզմունք հայտնեցին, որ իշխանությունները փորձում են վերակենդանացնել ծանր վիրավորանքի  այլ  ձևակերպումներով հոդվածը, ինչը հարված է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ԵՄ-ին։

Ակցիայի մասնակիցները Եվրամիությանը մեղադրեցին երկակի ստանդարտների մեջ՝ նշելով, որ այս կազմակերպությունը միտումնավոր, աշխարհաքաղաքական շահերից ելնելով, անտեսում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում իրականացվող հետապնդումները, մինչդեռ մինչև 2018 թվականը  ԵՄ-ն ակտիվորեն աջակցում էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին և տարբեր ակցիաների մասնակիցներին։

Ցուցարարները ԵՄ ներկայացուցիչներին հանձնեցին դատարկ թղթերի տրցակ՝ ի նշան 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական հետապնդումների հանդեպ ԵՄ լռության, ինչպես նաև թղթերի մեկ այլ տրցակ, որոնք պարունակում էին մինչև 2018 թվականը ԵՄ-ի զեկույցները և հետապնդումների առիթով նրա կոչերը։

Փաստաբան Արսեն Բաբայանը հույս հայտնեց, որ Վազգեն Սաղաթելյանն այսօր ազատ կարձակվի ՔԿՀ-ից՝ ենթադրելով, որ Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին միտումնավոր են մեկուսացրել Տավուշի դեպքերի պատճառով։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար այլ անձանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված...
«Փաստ». Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը
Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ...
«Հրապարակ». Եկեղեցու դեմ օրինագիծը՝ հաջորդ փուլում
Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում...
«Ժողովուրդ». Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են...
«Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու...
«Փաստ». Նորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն
Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի...
Ամենաշատ