News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ուրբաթ օրը մահացած են գտել քաղաքապետի երկու թեկնածուի, այսպիսով  հունիսի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ սպանված թեկնածուների թիվը հասել է 17-ի, հայտնում է AP-ն։

Թեկնածուներից մեկը սպանվել է ուրբաթ օրը հյուսիսային Մեքսիկային սահմանակից Տամաուլիպաս նահանգում։ Նոյ Ռամոս Ֆերետիսը առաջադրվել էր ընդդիմադիր Ազգային գործողություն կուսակցության և ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության կոալիցիայի կողմից: Նա առաջադրվել է Սյուդադ Մանտեի քաղաքապետի պաշտոնում:

Տամաուլիպասի նահանգի դատախազությունը հայտնել է, որ Ռամոս Ֆերետիսը հարձակման է ենթարկվել ուրբաթ օրը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել՝ ասելով, որ հետաքննություն է անցկացվում:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրան դանակահարել են։ Տամաուլիպասում արդեն վաղուց բախումներ են տեղի ունենում թմրակարտելների միջև։

Քաղաքապետի մեկ այլ թեկնածուի մահացած են գտել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց մեկ օր անց։ Ալբերտո Գարսիան առաջադրվել էր Օահակա նահանգի Սան Խոսե Ինդեպենդենսիա քաղաքի քաղաքապետի պաշտոնում։

Օահակա նահանգի դատախազությունը հայտնել է, որ Գարսիային մահացած են գտել քաղաքի մոտ գտնվող ջրամբարում: Նրան, ըստ երևույթին, ծեծելով են սպանել։ Նախկինում այդ տարածքում ակտիվորեն  թմրավաճառների ավազակախմբեր են գործել:

Օահակայի ընտրական խորհուրդը դատապարտել է Գարսիայի մահը, որը շաբաթվա սկզբին անհետ կորել էր իր կնոջ հետ միասին, որը Սան Խոսե Ինդիպենդենսիայի ներկայիս քաղաքապետն է: Նրա կնոջը ողջ են գտել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ