News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունից NEWS.am-ին նհայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։

Քննարկման հիմնական օրակարգն ապրիլի 24ին ընդառաջ ողջ Եվրոպայում ոգեկոչման միջոցառումների կազմակերպական հարցերն էին՝ արցախյան հիմնախնդիրը միաժամանակ պահելով առանցքային հարց այդ ձեռնարկների ժամանակ։

Հիմնական քննարկումները ծավալվել են նաև ինքնորոշման և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հիմնարար իրավունքի շուրջ։ Ընդգծվել է Հայաստան տեղահանված 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրև ժամանակավոր բնակության վայրերում նրանց արժանապատիվ կյանքն ապահովելու անհրաժեշտություն, մինչև իրավունքների միջազգային պաշտպանությամբ Արցախի հայությունը կարողանա ապահով վերադառնալ հայրենիք:

Քննարկումների ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հայ համայնքների դերին առաջիկա համաեվրոպական ընտրություններում՝ ընդգծելով նոր խորհրդարանում Արցախի և Հայաստանի  շահերի պաշտպանության հրամայականը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց հասցեագրված նամակ էր՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ-ն լվացե՞լ է ձեռքերը Լեռնային Ղարաբաղի հարցից. ԵԱՀԿ գործող նախագահը հստակ պատասխան չունի
Հստակ պատասխան չկա...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել  «Ավրորա»-ի մասնակիցներին
Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ...
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ...
Բաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունը
Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին…
Արցախը հենց իրական Հայաստան էր. Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան
Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր…
2019-ին եռանախագահները խաղաղ լուծում էին առաջարկում. Փաշինյանը չընդունեց. 44-օրյա պատերազմը նրա խղճի վրա է. Զուրաբյան
Այսօր Արեւմուտքը չի գալիս օգնության, չի գալիս լուրջ, էֆեկտիվ միջնորդության...
Ամենաշատ