News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Պետք է մի բան ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում, երկու այդքան էլ Ռուսաստանին է պետք եղել. Խնդրում եմ դա մեզ վրա չվաճառել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել եւ գործել թեկուզ փոքր գործընկերոջ կարգավիճակով՝ գիտակցելով, որ քո առջեւ նստած է քո գործընկերը: Այո, փոքր երկրի, որը մեծ համայնք ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած: Երբ այդ գիտակցումը կլինի, կարծում եմ՝ մեր հարաբերությունների  մեջ շատ ավելի հեշտ կլինեն մեր քննարկումները»,-ասաց նա:

Ալեն ՍԻմոնյանի խոսքով, շատ ցանկալին կլինի, որ այն արձագանքները, որ մենք տեսնում ենք ռուս գործընկերների կողմից, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից, հեռուստատեսություններում գտնվող մարդկանց կողմից, որոնք իրենց   պարտքն են համարում ասել, որ Հայաստանը պետք է գոյություն չունենա, կամ վրդովմունք են հայտնում Հայաստանի գործողությունների հետ կապված, մի օր լսենք, որ Ադրբեջանի հետ կապված իրենց վրդովմունքը:

«Արդյոք Ադրբեջանը այս ժամանակահատվածում այն, ինչ ԼՂ-ում է արել, ռուս խաղաղապահների դեմ է արել՝ սպանելով ռուս խաղաղապահներին, արդյոք դրանք տեղին են եղել: Ինչո՞ւ չենք լսում իրենց կողմից Ադրբեջանի մասին որեւէ վրդովմունք: Ինչո՞ւ ադրբեջանական ազգանունով որեւէ մեկը Ադրբեջանից հարց չի տալիս ԱԳՆ-ի ներկայացուցիչներին եւ լրագրողներն ինչու սրա մասին չեն խոսում»,-ասաց ԱԺ նախգահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ