News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Newsweek-ը գրում է՝ նշաններ կան, որ Ուկրաինան, հնարավոր է, սկսում է կորցնել վստահությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և արևմտյան այլ դաշնակիցների օգնության կրճատումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ռազմի դաշտում, մինչդեռ ուկրաինացի մի շարք ռազմական պաշտոնյաներ վերջին օրերին ենթադրել են, որ Ռուսաստանը կարող է ուժեղանալ ձմռան մոտենալուն զուգահեռ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Յուրի Իգնատը նշել է, որ ռուսական ուժերն «այժմ ունեն բավականաչափ անօդաչու թռչող սարքեր, որպեսզի ամեն օր հարձակվեն Ուկրաինայի վրա տարբեր ուղղություններից»: Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը զբաղված է հրթիռների «կուտակմամբ»։

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին էլ Telegram-ի իր գրառման մեջ խոստովանել է, որ Ռուսաստանը ռազմական «գերակայության» է հասել մասամբ այն պատճառով, որ Մոսկվան պատրաստ էր և կարող էր ավելի շատ զորքեր զոհաբերել հյուծման պատերազմում: «Իրավիճակը բարդ է»,- գրել է Սիրսկին։

«Մենք ստիպված ենք մարտ վարել հակառակորդի գերակայության պայմաններում ինչպես սպառազինության, այնպես էլ անձնակազմի թվաքանակի առումով..․ Հակառակորդը մեծ կորուստներ է կրում, որոնք լրացնում է նախկին գերիներից կազմված գրոհային գումարտակների ռեզերվների հաշվին»,- հավելել է նա։

Մինչդեռ, Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, ստիպված է դադարեցնել կամ փոխել իր ռազմավարությունը ռազմի դաշտում զինամթերքի պակասի պատճառով։

Ուկրաինացի բրիգադային գեներալ Ալեքսանդր Տարնավսկին Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ զինվորականները «կվերանայեն» իրենց ջանքերը՝ «ճակատային գծի ողջ երկայնքով» ուժերի պակասի պատճառով:

Տարնավսկին իրավիճակն անվանել է «շատ մեծ խնդիր»՝ նշելով, որ հարձակողական գործողությունները «որոշ ուղղություններով» անցել են պաշտպանության, և պահեստային ուժերը պատրաստվում են ապագայում «հետագա լայնածավալ գործողությունների»։

Ըստ աղբյուրի՝ դաշնակիցների ռազմական օգնությունը կարող էր օգնել գոնե ժամանակավորապես մեղմել Ուկրաինայի որոշ դժվարություններ։ Անցյալ շաբաթ Դանիան հայտարարել է մոտ 1,1 միլիարդ դոլար արժողությամբ նոր օգնության մասին, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից ներկայումս հաստատված ֆինանսավորման մի մասը մոտենում է ավարտին:

Բացի այդ, ԱՄՆ-ի 60 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը հետաձգվում է Կոնգրեսում՝ հանրապետականների պահանջների պատճառով, ինչը կապված է ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անվտանգության ապահովման հետ կապված միջոցառումների հետ, իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցյալ շաբաթ վետո դրեց Եվրամիության ծրագրի վրա՝ Կիևին մոտ 54,6 միլիարդ դոլար ուղարկելու համար:

Անցյալ շաբաթ Վաշինգտոնում Զելենսկու մասնավոր հանդիպումը ամերիկացի օրենսդիրների հետ, ըստ երևույթին, ոչ մի ազդեցություն չի ունեցել: Մեկ օր անց Նորվեգիայում հյուսիսային երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովի ժամանակ նա նախազգուշացրել է, որ իր երկիրը «չի կարող հաղթել պատերազմում» առանց իր դաշնակիցների օգնության։

Նախագահ Ջո Բայդենն էլ Զելենսկու հետ անցյալ շաբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հասկացրել է, որ նա քիչ հնարավորություններ ունի օգնության ավելացման համար՝ ասելով, որ կառավարությունը «կշարունակի Ուկրաինային մատակարարել զենք և սարքավորումներ, քանի դեռ կարող են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր հարված Բելգորոդին. տուժել են ինը բազմաբնակարան տներ եւ դպրոցը, վիրավորվել է մի կին
Ուկրաինացիները նոր հարված են հասցրել Բելգորոդին...
ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության այցով ժամանել է Կիև
Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է վերահաստատել ԱՄՆ-ի շարունակական...
Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և տեղեկացրել ռուսական հարվածների մասին
Մենք պայմանավորվեցինք հետագա շփումների մասին...
Զելենսկին հայտնել է կատաղի մարտերի մասին. Վոլչանսկից մտադիր են տարհանել 1600 մարդու
Իրավիճակը բավականին բարդ է, բայց...
Ռուսական հարձակման ֆոնին Ուկրաինան փոխարինել է «Խարկով» խմբավորման ղեկավարին
Դրապատին կպահպանի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը…
ՌԴ-ն մարտավարական հաջողությունների է հասել Խարկովի մատույցներից մեկում. Ուկրաինայի գլխավոր շտաբ
Մարտեր են ընթանում սահմանամերձ Վոլչանսկ քաղաքի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ