News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան պատերազմում հրադադարի պայմանագիր ստորագրելուց հետո 20 տարվա ընթացքում հայկական բանակը հզորացել է, եւ այսօր այն հարգանքի է արժանացել ոչ միայն աշխարհի այլ երկրների բանակների կողմից, այլեւ վաստակել է հայ ժողովրդի սերն ու վստահությունը:   Այս մասին հունվարի 27-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`  ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում  ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: 

Ըստ նրա` 20 տարի առաջ կնքված հաղթական հրադադարը ձեռք էր բերվել հայ ժողովրդի միասնության, արիության եւ բազմաթիվ դժվարություններին դիմակայելու շնորհիվ: «Փառք ու պատիվ  մարտի դաշտում բոլոր զոհվածներին,  նրանց, ովքեր լուռ եւ առանց օգնություն կանչելու մինչեւ վերջ պայքարել են, զոհվել կամ անհետ կորել: Եվ չնայած մենք նրանց մասին ոչ մի տեղեկություն չունենք,  մենք պահպանում եւ սերունդներին ենք փոխանցում նրանց պայծառ հիշատակը: Մենք այդպես ենք հաղթել եւ պայքարին զուգահեռ բանակ ստեղծել», - հայտարարել է նախարարը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայկական բանակի հզորությունը Հարավային Կովկասի տարծաշրջանում խաղաղության պահպանման երաշխիքներից է: Հայ զինծառայողներին ներկայումս վստահված է խաղաղապահական առաքելություն իրականացնել նաեւ թեժ կետերում: «Այսինքն` աշխարհն էլ է մեզ վստահում: Միայն անցյալ տարվա ընթացքում մենք մասնակցել ենք տասնյակ բազմազգ զորավարժությունների ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի եւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակում, մենք բարձր ենք պահել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը», - նշել է պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը հավելել է, որ դրան զուգահեռ մենք կարողացել ենք մեծ հաջողություններ գրանցել նաեւ միջազգային պաշտպանական համագործակցության ոլորտում եւ ամրապնդել հայկական կողմի ձեռքբերումներն իրավական դաշտում:

«1 տարվա ընթացքում կնքվել են շուրջ 30 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրեր», - ընդգծել է նախարարը:

Նշենք, որ հունվարի 28-ին Հայաստանը կտոնի  Բանակի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ