News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից հայտնում են, որ հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը.

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ

Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար

Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար

Լեւոն Ստեփանի Մնացականյան` արտադրական ենթակառուցվածքների նախարար

Կարեն Համբարձումի Միրզոյան` արտաքին գործերի նախարար

Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար

Սլավիկ Արմիկի Ասրյան` կրթության եւ գիտության նախարար

Նարինե Էդուարդի Աղաբալյան`մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար

Մովսես Հրանտի  Հակոբյան` պաշտպանության նախարար

Նարինե Կառլենի Նարիմանյան` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան` քաղաքաշինության նախարար

Սպարտակ Ապետնակի Թեւոսյան` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լեւոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ