Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ պարզապես վայր չեք դնում մանդատը` վերջ դնելու բոլոր խոսակցություններին` «Առավոտի» հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանել է.

««Նաեւ Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդալուց հետո ես մտորել եմ այդ մասին, քանի որ ինձ համար կարեւոր է, թե ով ինչ է մտածում: Բայց իմ պատկերացմամբ` դա ճիշտ մոտեցում չէր լինի: Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ` ուղղված իմ անձի եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ: Ծիծաղելի է, որ արհեստականորեն ցանկանում են խնդիրը կապել միմիայն իմ անձի հետ եւ ասում են, թե այստեղ խնդիր չկա քաղաքական ուժի կամ մոտեցումների հետ: Քաղաքական շանտաժներով չէ, որ քաղաքականությունում գործում են: Մանդատը մեզ համար կոնկրետ եւ հստակ աշխատանք իրականացնելու հնարավորություն է, ոչ թե Աժ-ում ներկայացված լինելու խնդիր: Ի՞նչ է նշանակում` ընտրվել Աժ պատգամավոր եւ հրաժարվել` ասելով, որ իմ փոխարեն գալիս է չգիտեմ ով: Այս դեպքում, իրոք, չգիտեմ` ում էին ուզում բերել: Թող ամեն մեկն իր բարոյականության մասին մտածի, ամեն մեկն ինքն է կերտում իր բարոյականությունը»»,- մեջբերում է «Առավոտը»:

Տպել
Ամենաշատ